
«Օրենքով գողերը» պատրաստվում են դիմակայել նոր օրենքին. հունից դուրս են եկել հատկապես «զոն նայողները». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ գողականներին, «օրենքով գողերին» պատասխանատվության կանչելու նախագիծը քաոս է առաջացրել կալանավայրերում:
Ըստ տարածված տեղեկությունների, կալանավայրերում նոր բունտեր են հասունանալու:
«Չար լեզուրները» այդ կապակցությամբ խոսում են, որ վերը նշված օրինագիծը հունից հանել է հատկապես «զոն նայողներին», որոնց «օդերը» կփակվեն այդ օրինագծի ընդունումից հետո:
Զուգահեռաբար, կան նաեւ խոսակցություններ, որ նախապատրաստվում են նաեւ «օրենքով գողերը»: Այսինքն, եթե որոշեն նրանց պատասխանատվության ենթարկել միայն նրա համար, որ կոչվում են «օրենքով գող», ապա այն ողջ քրեական համակարգը, որն ինչ-որ չափով դեռ նրանց կողմից կարգավորվում է՝ պահվելով որոշակի բալանսի մեջ, ամեն մի ներքին վերահսկողությունից բաց կթողնվի:
Իսկ դա խոստանում է հանցագործությունների մի այնպիսի աճ, որ իրավապահները հազիվ թե տակից դուրս գան, եւ վերջում էլի դիմելու են «օրենքով գողերին»՝ բալանսը վերականգնելու համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: