
Երկու ավտոմեքենա, հողամաս, բնակարան. որքան ունեցվածք ունի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի նորանշանակ պետը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում էՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետ Մուրադ Դավթյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ ՔԿՀ-ի պետը հայտարարագրել է բնակարան և հողամաս:
Բացի նշվածներից, հայտարարագրել է նաև «TOYOTA LAND CRUISER 200 4.0» և «TOYOTA COROLLA 1.6» մակնիշի ավտոմեքենաներ:
Մուրադ Դավթյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 30. 000.000 ՀՀ դրամ և 20.000 ԱՄՆ դոլար:
Հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 2 517 455 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Մ. Դավթյանը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել 2019թ. օգոստոսին:
Մինչ այս՝ 2016-2019թթ., զբաղեցրել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդականի պաշտոնը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: