ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին՝ Արթուր Մկրտչյանին:
Վարդազարյանն այս մասին տեղեկացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ հանդիպման ժամանակ:
«Մկրտչյանը երկար տարիների աշխատանքային փորձ ունի այս ոլորտում: Վստահ եմ, որ նա արժանացել է բոլորիդ վստահությանը: Մենք հավաստիացնում ենք, որ կանենք ամեն ինչ, որպեսզի Մկրտչյանը կարողանա ճիշտ և որակյալ աշխատել»,- ասաց ԲԴԽ նախագահը և հավելեց, որ իրենք մշտապես պատրաստ են ցանկացած քննարկման:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահը եղել է ներկայիս ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ով ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է 2018 թվականի փետրվարի 21-ին: ԲԴԽ որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ 3 տարի ժամկետով: