Բաժիններ՝

«Նախկինում եղած պրակտիկան շարունակում է գործել». «Վարդաշեն» ՔԿՀ ղեկավարությունը ԼՀԿ պատգամավորներին թույլ չի տվել տեսակցել Արսեն Բաբայանին

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին և նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին թույլ չի տվել տեսակցել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին:

«Նախկինում եղած պրակտիկան շարունակում է գործել: Քննիչը արգելանք է դրել տեսակցությունների վրա և ինչպես նախկինում, դա շարունակում է տարածվել նաև պատգամավորների վրա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Գևորգ Գորգիսյանը:

«Լուսավոր Հայաստանը» հայտարարել էր, որ Արսեն Բաբայանի ձերբակալությունը ապօրինի էր, քանի որ նրան ձերբակալել էին Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, իսկ այդ հոդվածն ընկնում էր համաներման ակտի տակ, որով չէր թույլատրվում քրեական հետապնդումը:

«Ինչպես գիտեք, դատարանը ևս այդ ձերբակալումը ոչ իրավաչափ համարեց, սակայն նաև բավարարեց միջնորդությունը, որպեսզի Արսեն Բաբայանին 2 ամսով կալանավորեն: Իրավիճակը հասկանալու համար մենք եկել էինք, որպեսզի տեսակցեինք պարոն Բաբայանին և տեղում նրանից պարզեինք իր մոտեցումները»,- նշեց Անի Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին, իսկ հոկտեմբերի 24-ին դատարանը բավարարել էր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.facebook.com/100011027627128/videos/940794902964755/?t=0

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս