Հայաստանի և Արցախի միջև գործող հեռախոսային ծառայությունների վճարները կնվազեցվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Թերթը տեղեկացավ, որ կապի օպերատորները Հայաստանի եւ Արցախի միջեւ գործող հեռախոսային ծառայությունների վճարները կնվազեցնեն: 2020 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր տարի աստիճանաբար կնվազեցվի «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության եւ «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» ու «Յուքոմ» ընկերությունների շարժական կապի ցանցերի միջեւ փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարները` 2025 թվականի հունվարի մեկից հետո այն սահմանելով 5 դրամ/րոպե:

Տեղեկացնենք նաեւ, որ այս տարվա սեպտեմբերի 6-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի եւ «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան», «Ղարաբաղ Տելեկոմ» ու «Յուքոմ» ընկերությունների միջեւ ստորագրվել է փոխկապակցման վճարների եւ ռոումինգի ծառայությունների սակագների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Նախատեսվել է ըստ ժամանակացույցի 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը աստիճանաբար նվազեցնել ՀՀ եւ ԱՀ օպերատորների շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջեւ փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս