ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՄԱԿ-ի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 7:00-22։00 կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Վարսեր և Կոտայքի մարզի Ջրառատ գյուղերի ջրամատակարարումը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը հրապարակել է նախարարություններին ուղղված հարցումների պատասխանները։
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության կազմում այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ բացառությամբ Սյունիք և Աճանան բնակավայրերի և Գործարանային փողոցի ջրամատակարարումը:
Պետությունը նախատեսում է իրականացնել հողային բարեփոխումներ, հստակեցվելու են, թե որ հողակտորներն են համարվում չօգտագործվող: Պիլոտային ծրագիրն առաջինը կիրականացվի Արմավիրի մարզում: ԱԺ մշտական հանձնաժողովներում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է վիրավոր զինվորների՝ «Հայկական Տիեզերք» անվանակոչված գորգի գործման աշխատանքներին։
Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի խոսքով՝ քաղաքային տրանսպորտի խնդիրը բազմիցս քննարկվել է, և վերջերս առաջին փոխքաղաքապետը մամուլի ասուլիսում հայտնեց, որ Կառավարության հետ արդեն թևակոխել են ֆինանսավորման աղբյուրների քննարկման փուլ:
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել ամերիկահայերին՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատից պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Վանաձոր տեղափոխելու հարցը քննարկելու առաջարկով:
Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյան խոսքով՝ Աջափնյակ համայնքում՝ ապագա մետրոյի ելքի մոտ, խոշոր առևտրի կենտրոն կառուցելու բանակցությունները մետրոյի կայարանի և կամրջի նախագծման փուլում են:
Վեհարանի ժողովասրահում հոկտեմբերի 28-ին նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության դիմավորման արարողությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի գլխավորած պատվիրակությանը:
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի վարչակազմի մարտական պատրաստության, հրաձգային զենքի տիրապետման տեսական և գործնական գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ:
«Հայաստանում բնապահպանական իրավախտումների մասով ամբողջ վարչարարությունն իրականացնում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Յուրաքանչյուր խախտում, որին ականատես եք լինում, դրա ուղիղ հասցերատերն այդ մարմինն է: Ողջի գետից տեսչական մարմինը նմուշառումն ու հետազոտությունն իրականացրել է: Կարծում եմ, որևէ սահմանափակում չունեն, եթե լրագրողը դիմի՝ անալիզները կարող են տրամադրել»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Ողջի գետի աղտոտմանը:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 14:13-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի վատառողջ բնակիչը (մոտ 80 տարեկան) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «SkyPower» միջազգային ընկերության պատվիրակությանը` ընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Չարլզ Կոհենի ղեկավարությամբ: Արևային էներգիայի ոլորտում մասնագիտացած միջազգային խոշոր ընկերությունը Հայաստանում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Ողջունելով մեր երկրի հետ համագործակցության պատրաստակամությունը՝ նախագահն ասել է, որ Հայաստանը կարևորում է վերականգնողական էներգիայի ոլորտի զարգացումը և բաց է փոխգործակցության համար: «Հուսով […]
Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սևանի թերակղզու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները նախկինում կատարված առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկություններ էին ստացել։ Խոսքը 14 տարի առաջ կատարված սպանության մասին էր։
«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարքի մասին ահազանգից հետո հյուրանոցից իրականացվել է մարդկանց տարհանում:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է անցկացրել Արտաշատի դպրոցները սպասարկող անհատ ձեռնարկատեր Անահիտ Վարդանյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում:
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է, որ 2019թ-ի նոյեմբերի 2-ից ԱՊՊԱ ոլորտում գործելու է ՀՀ Կառավարության կողմից հաստատված համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը։ Համաձայնագրի նոր ձևը՝ իր լրացման հրահանգով, կարող եք գտնել Բյուրոյի կայքում՝ այս հղումով։
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության բնագավառում 2019թ․ 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։