«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առաջիկայում Ազգային ժողովին կներկայացվի նախագիծ` Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզայի ազատականացման ռեժիմ ունենալու մասին: Այն արդեն հաստատվել է կառավարությունում եւ առաջիկայում կներկայացվի նաեւ խորհրդարանի դատին:
«911» ծառայություն նոյեմբերի 1-ին, ժամը 01:44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում գտնվող գետնանցումում:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 21:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում գրպանահատության վերաբերյալ երկու հաղորդում ստացվեց: Ժամը 12-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդեցին, որ րոպեներ առաջ թիվ 47 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 24-ամյա մի քաղաքացուհու։ Պարզվել է, որ նա հոկտեմբերի 28-ին, ժամը 07.30-ին, Արտաշատում ապրող մտերմուհու տանը հյուրնկալվելիս ննջասենյակի պահարանի վրայից գողացել է տանտիրուհու ոսկեղենը՝ պատճառելով շուրջ 120.000 դրամի նյութական վնաս: Քաղաքացուհին գողոնը ներկայացրել է հետաքննության մարմնին և տվել խոստովանական բացատրություն։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, որը նաև վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովում նախարարության ներկայացուցիչն է, 168.am-ի հարցին՝ ճի՞շտ է, որ առարկան չի դասավանդվի դպրոցներում, և եթե՝ այո, ապա ո՞ր առարկային կմիացվի, պատասխանել էր.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Գերմանիայի Օֆենբախ քաղաքից ստոմատոլոգը հեռացրել է պացիենտի՝ 3,7 սանտիմետր երկարությամբ ատամը եւ սահմանել համաշխարհային ռեկորդ:
Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով կոնֆետի քանդակը մեկ ամիս շարունակ կզարդարի Փարիզի հայտնի Գեորգ V-ի պողոտան:
Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ տարածքում անցկացվող ռազմավարական զորավարժության շրջանակում չներկայացածների համար վարչական պատասխանատվություն էր նախատեսված՝ վարչական տուգանք՝ 20.000 դրամի չափով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել էր ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը:
Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով ՔՀ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Արին Բերդի փողոցում հայտնաբերել ու բերման են ենթարկել 37-ամյա մի տղամարդու, որը սեպտեմբերի 19-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Բերման ենթարկվածը ներկայացվել է հետախուզումը նախաձեռնած մարմնին։
Հոկտեմբերի 31-ին ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի P կետի 2867 կմ-ին կնոջ դի կա և ըստ նախնական տեղեկությունների՝ նա ընկել է բեռնատար գնացքի տակ։
Իր գրության մեջ Արմեն Ավետիսյանն առաջարկել էր ԵՊՀ 2020թ. բյուջեում շուրջ 1 միլիարդ ՀՀ դրամով ավելացնել ԵՊՀ կոլեկտիվի անդամների (պրոֆեսորադասախոսական անձնակազմ, ժամավճարային հիմունքներով դասավանդողներ, վարչական անձնակազմ, ուսումնաօժանդակ անձնակազմ, սպասարկող և այլ անձնակազմ) հիմնական աշխատավարձին ուղղված միջոցները, ինչն իրենից ենթադրում է շուրջ 20 տոկոս հիմնական աշխատավարձի բարձրացում:
Աճուրդի արդյունքում էլ ընդհանուր 239․347․719 դրամ արժեքով անշարժ գույքը անհամեմատ ցածր՝ 63․234․600 դրամով օտարել է ձևական աճուրդում հաղթող ճանաչված անձին՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 176․113․119 դրամի վնաս։
Մոնակոյում, Ֆրանկոֆոնիայի 36-րդ նստաշրջանի նախարարական համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 30-31-ը կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների եւ կառավարությունների ներկայացուցիչ նախարարների հանդիպման ավարտին Ֆրանկոֆոնիայի նախորդ գագաթնաժողովը հյուրընկալող Հայաստանը գագաթնաժողովի նախագահությունը փոխանցեց Թունիսին։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 30-ին Նեապոլում այցելել է Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցի (Սան Գրեգորիո Արմենո), որտեղ ամփոփված են սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները:
Ոստիկանությունը պարզաբանում է 2 անձի բերման ենթարկելու հանգամանքները:
Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել է Նեապոլի քաղաքապետ Լուջի Դե Մաջիստրիսի հետ:
Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում մի երիտասարդ հաղորդում տվեց, որ «Անգլիական» այգում գողացել են իր թանկարժեք բջջային հեռախոսը։ Բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են գողությունը կատարած անձի ինքնությունը։ Մասիսի բնակիչ, 28-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին ու խոստովանական բացատրություն տվել։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցավում եմ, որ էմոցիաներն ու կրքերը հաղթեցին եւ քննարկումը մեզ չմոտեցրեց արդարությանը
Հոկտեմբերի 30-ին ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Մերսեդես» և «Պորշ» մակնիշի երկու մեքենա, որոնց վարորդները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում, մեքենաներով, այսպես ասած՝ «դրիֆթել» են՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։
ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանից գումար պահանջելու վերաբերյալ հրապարկման հիման վրա հարուցվել է քրեական գործ։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացիները կարող են մասնակցել ՀԿԱԾ հարկադիր էլեկտրոնային աճուրդում ներկայացված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների, ոսկյա և այլ իրերի գնման գործընթացին։ Լոտերի մեկնարկային գները սահմանվում են գնահատված արժեքի 75 տոկոսի չափով։
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ տարածքային ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Կառավարությունը լրացուցիչ 69 մլն դրամ հատկացրեց մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրի (դայակի ինստիտուտ) շահառուների համար: Խոսքը նախորդ տարվանից ընդգրկված, ինչպես նաև ընթացիկ տարում ծրագրում ընդգրկվել ցանկացող լեռնային, բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերի շահառուների մասին է:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր՝ մարզպետարանի աշխատակազմին ներկայացնելու նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին: Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը:
Նրա խոսքով՝ արդեն հայտարարել է, որ այդ հատկացումն իր օրոք չի եղել, նաև հստակ ընդգծեց, որ իր օրոք «մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու»: «Սա բոլորը շատ հստակ թող ընկալեն։ Եթե գեղագիտական խորհուրդները որոշում են կայացնում և այդ խորհուրդներում ընդգրկված են անվանի արվեստագետներ, և իրենք ասում են, որ տվյալ գործը՝ կլինի ֆիլմ, քանդակ, թատերական ներկայացում, արժանի է, որպեսզի պետությունը դրան ուշադրություն դարձնի՝ թեկուզ տվյալ գործի 10 տոկոսով, ապա գեղագիտական խորհրդի որոշումներն ի կատար են ածվելու։ Սա բոլորը շատ հստակ թող իմանան, և սատանիզմի հիմքով համերգներ չեղարկելն այլևս չի լինելու Հայաստանում»,- հավելեց նախարարը։
2020 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին Ազգային ժողովում գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նաև հրապարակել է դպրոցների ցանկը, որտեղ 2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացվել է «Սպայկա» ընկերության` պանրով բեռնված մեքենան Լարսի մաքսային անցակետում պահելու վերաբերյալ: