Բաժիններ՝

Փոխքաղաքապետը՝ «մահվան գազելների» մասին

Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի խոսքով՝ քաղաքային տրանսպորտի խնդիրը բազմիցս քննարկվել է, և վերջերս առաջին փոխքաղաքապետը մամուլի ասուլիսում հայտնեց, որ Կառավարության հետ արդեն թևակոխել են ֆինանսավորման աղբյուրների քննարկման փուլ:

«Այսինքն՝ կարելի է ասել, որ մոդելը՝ ֆինանսական և կառուցվածքային, պատրաստ է: Ֆինանսավորման աղբյուրը Կառավարության հետ հստակեցնելու վերջնական փուլից հետո, կսկսվի ծրագրի իմպլեմենտացիան, որը կենթադրի նոր տրանսպորտային ցանցի ներդրում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ մինչ այդ նպատակ ունեն Հայաստան ներմուծել նոր ավտոբուսներ, որպեսզի կարողանան խնդիրը որոշ չափով լուծել:

Նա հույս հայտնեց, որ մինչև քաղաքային իշխանությունների հաջորդ ընտրությունները Երևանում տրանսպորտային խնդիրը լուծված կլինի:

Ինչ վերաբերում է «ՍանիՏեքի» խնդրին, Հայկ Սարգսյանն ասաց, որ, եթե քաղաքապետարանն իմանար, որ իր հիմնավորումները տեղին չեն, ապա ընկերության հետ պայմանագիրը չէր խզի:

«Դեռևս չենք քննարկում նոր օպերատորի ներգրավման հարցը»,- տեղեկացրեց նա:

Ի դեպ, նա նաև տեղեկացրեց, որ այս պահին Հայկ Մարությանը գտնվում է արձակուրդում, այդ պատճառով էլ չի եկել խորհրդարան:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս