Դիեր են հայտնաբերվել. ԱԻՆ
Հոկտեմբերի 29-ին, ժամը 14:13-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի վատառողջ բնակիչը (մոտ 80 տարեկան) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը. նախասրահի մահճակալին հայտնաբերվել է Ալբերտ Կ.-ի (ծնված 1939 թ.) դին և Կարեն Կ.-ի (ծնված 1973 թ.) դին՝ լոգարանում գազի խողովակից կախված:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/10/29/1139125/