
Վթար Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում

Հոկտեմբերի 31-ին, ժամը 21:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Ալեքսան Հ., ծնված 1957 թ.) և «BMW 745» մակնիշների (վարորդ՝ Բաղդասար Գ., ծնված 2000 թ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW 745» մակնիշի ավտոմեքենան: