Թվով 50-ից ավելի աշխատակիցներ աշխատանքի են անցել Թեղուտում։ Խնդիրն այն է, որ մյուս աշխատանք փնտրողներին միացել են նաև աղացագնդերի արտադրամասի աշխատակիցները. նրանք ևս գործազուրկ են դարձել:
Քաղաքացիներից մեկը 168.am-ին հայտնել էր, որ գնացել է փոստ՝ 2 դոլարի փաթեթը ստանալու, տեղեկացրել են, որ այս փոքրիկ գնումներն էլ իրար վրա կուտակվում են, ու ամսվա կտրվածքով եթե 200.000 դրամը հատի, ապա մաքսատուրք է վճարելու:
Երևանի նոր երթուղային ցանցում նախատեսվում է ունենալ 101 նոր տրոլեյբուս:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամներին:
2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության 2019թ․-ի բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ։
Jamiroquai խմբի մեներգիչ Ջեյ Քեյը նոյեմբերի 4-ին ժամանել է Հայաստան:
Մի քանի օր առաջ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Ավան վարչական շրջանում խանութներից մեկից գնել է «Էլնոր» ապրանքանիշի կարագ և միայն տանը տեսել, որ այն ժամկետանց է:
Նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի օդանավակայանում այրվում է անգարի տանիք:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Սինոփսիս» ընկերության նախագահ և համատնօրեն Չի-Ֆուն Չանին, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանին և տնօրեն Հովիկ Մուսայելյանին:
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 21․50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում ստացվեց, որ Նոր Նորքի 9-րդ զանգված տանող ճանապարհին կրակոցներ են հնչել։
Նոյեմբերի 4-ին, ժամը 13:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղում տուն է այրվում:
«Դեռ չեն տեղափոխվել, դա կապված է տեխնիկական խնդիրների հետ: Գործընթաց գոյություն ունի, այդ գործընթացի հետ է կապված: Որոշումը, իհարկե, կա»,- 168.am-ին ասաց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ ցմահ դատապարտյալներին «Սևան» Քրեակատարողական հիմնարկ չտեղափոխելու մասին հարցին ի պատասխան:
Նոյեմբերի 2-ին, ժամը 07.00-ին, Երևանի Հասրաթյան փողոցում «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա Սուսաննա Գաբրիելյանին, որը տեղում մահացել է: Կ
Նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի օդանավակայանում այրվում է անգարի տանիք
Նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է բուքմեյքերական ընկերությանը խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու դեպք:
Նոյեմբերի 2-ին իրավապաշտպան Ժաննա Ալեսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ «Արցախի Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք:
Այսօր Արարատի մարզի դատախազության դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող Գրիշա Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու պահանջով:
Հայաստանը Ռուսաստանին կապող ավտոճանապարհի՝ Վրաստան-Ռուսաստան սահմանային Վերին Լարսի անցակետը մի քանի օր փակ լինելուց հետո կրկին բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Ակտիվիստ Նարեկ Սարգսյանը, որը նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ տեղի ունեցած «ՀուԶանք ուԶանգ» ներկայացման ժամանակ բերման էր ենթարկվել, այսօր հայտարարեց, որ որոշակի հետազոտություններ է արել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասին: Նրա խոսքով՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն աշխատում են խոցելի խմբերի՝ 14-17 տարեկան երեխաների հետ:
Կարճատև աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ նոյեմբերի 3-ին ներկա են գտնվել արցախցի նկարիչների ցուցահանդեսին և Ստեփանակերտից «ՎԷԼԱՆՍ» երգչախմբի համերգին։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ:
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Խդր Բրոյանի (ծնված 1972թ., դատապատվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 3-րդ մասով) ինքնազգացողության վատթարացման պատճառով նոյեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նայեցի մետրոյի կայարանի աղմուկ հանած ըըըըհ…, «պերֆորմանսը»: Հիշեցի Մեծն Թալեյրանի խոսքերը. «Եթե դու 18 տարեկան ես և ռադիկալ չես, ուրեմն սրիկա ես, իսկ եթե արդեն 40 տարեկան ես և դեռ պահպանողական չես դարձել, ուրեմն հիմար ես»:
Նոյեմբերի 3-4-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է վերելակի խափանման վերաբերյալ 2 ահազանգ:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ցերեկվանից տաք օդային հոսանքների ներթափանցումը սկսվում է։ Առաջիկա օրերին հավեսով տաքանում ենք»։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: