
Ստոմատոլոգը հեռացրել է պատմության մեջ պացիենտի ամենաերկար ատամը

Գերմանիայի Օֆենբախ քաղաքից ստոմատոլոգը հեռացրել է պացիենտի՝ 3,7 սանտիմետր երկարությամբ ատամը եւ սահմանել համաշխարհային ռեկորդ: Այդ մասին հաղորդել է Deutsche Welle տեղեկատվական պորտալը:
Հոկտեմբերի 29-ին ատամնաբույժ Մաքս Լուկասին են հանձնել Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիրը պատմության մեջ մարդու ամենաերկար ատամի հեռացման համար: 2018 թվականին Մայնց քաղաքի բնակիչը դիմել է հիվանդանոց՝ ատամի սուր ցավի գանգատով: Լուկասը զննել է հիվանդին եւ նրա մոտ անոմալ երկար ատամ է հայտնաբերել, որը սոսկ քառորդ մասով է երեւում լնդից: Ստոմատոլոգը մեկ տարի է ծախսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման եւ ատամի ստուգման համար, որպեսզի գրանցի Գինեսի ռեկորդը: Լուկասն ընդգծել է, որ իր աշխատասենյակում հատուկ տեղ կհատկացնի հավաստագրի համար: «Այդ ռեկորդի մասին կիմանան ամբողջ աշխարհի ատամնաբույժները»,- նշել է բժիշկը: