Հոկտեմբերի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 122,7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1974 թ. ծնված Զարուհի Մնացականյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայողը լքել է զորամասը և նրանից որևէ լուր չկա: Այս մասին լրատվամիջոցին հայտնել է զինծառայողի ազգականը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը: Դրանով առաջարկում է Սևան լճից տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավել ջրառի հնարավորությունը բացառել:
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով վերջինս առաջարկում է կենսաթոշակը հաշվարկելիս հաշվի առնել միաժամանակ երկու տեղ աշխատելու հանգամանքը և դա ավելացնել ստաժին:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման մասին նախագիծը: Դրանով երկրում ռազմական դրության պայմաններում բոլոր բուժհաստատությունների՝ այդ թվում մասնավորի կառավարման լիազորությունները անցնելու են առողջապահության նախարարությանը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 23-ին Երևանի Չարենցի փողոցում հայտնաբերել և վարչություն բերման են ենթարկել այս տարվա օգոստոսի 16-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող երևանցի 25-ամյա մի երիտասարդի:
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հոկտեմբերի 24-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, նկատել են, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել ներնետում։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձի վճարումը պարտադիր անկանխիկ դարձնելու մասին օրենքի նախագիծը:
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալություն և հանդիպել գործակալության նախագահ Ֆուկեթա Տոյոշի հետ։
Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները ցանկանում են, որպեսզի աջ ղեկով մեքենաների ղեկերը փոխեն ոչ թե Վրաստանում, այլ Հայաստանում։ Նման կոչով նրանք երկու շաբաթ առաջ նամակ են փոխանցել կառավարությանը և պատասխան չստանալով, այսօր եկել են Կառավարության շենքի մոտ՝ հասկանալու, թե ինչու իրենց խնդրանքին չեն արձագանքել։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ վերջին շրջանում քննարկվող տուն ինտերնատների և գիշերօթիկ դպրոցների փակման խնդրին։
Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն այսօր նամակ փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 19 տարի առաջ աղջիկ երեխայի վաճառքի մասով քրեական գործ հարուցելու պահանջով։
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պահելու, փոխադրելու և մաքսանենգություն կատարելու, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները պարզելու համար:
83 տարեկանում մահացել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Յուրի Լազարի Վարդանյանը: Այս մասին հայտնեցին Երևանի պետական համալսարանից:
Պիեսի հեղինակը Գրիգոր Մաչանենց Բաբախանյանն է, բեմադրության մեջ խաղում էին «Հայ միասնության խաչ»-ում գործող «Մաչանենց» թատրոնի դերասանները։
Եվրամիության՝ տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում եռօրյա այցից հետո փորձագետներ Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենն մեկնել են Հայաստանից՝ նախօրեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ կառավարության առջև՝ Հայաստանի Հանրապետությունում մանկավաճառության կանխման, 19 տարի առաջ աղջիկ երեխայի վաճառքի մասով քրեական գործ հարուցելու պահանջով։ Նա իր ակցիան կշարունակի նաև ՀՀ Դատախազության մոտ:
Սյունիքի մարզում, հոկտեմբերի 23-ին, ժամը 10:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին՝ Կարմրաքար գյուղի մոտակայքում, այրվում է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականի տարեկան հայտարարագիրը: Հյուպատոսը ներկայացրել է տվյալներ դրամական միջոցների և եկամտի մասին:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնող՝ միայն իր հայտնի հարցազրույցով հանրությանը հայտնի տիկինը, ով, փաստորեն, գիշերօթիկը չի տարբերում հոսթելից, երեկ ինձ մեղադրեց նրանում, թե գիշերօթիկները լուծարելու մասին իմ հնչեցրած հարցը կեղծ օրակարգ է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հոկտեմբերի 23-ին, ժամը 23:01-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Ասում են՝ փորձում են առանձին-առանձին լուծել հարցը` անհատական կարգով կարգավորել՝ շատ բողոքավորների «բավարարել», աղմուկը լռեցնել: «Գոնե ինձ հետ նման հանդիպում չի եղել, երբեք հնարավոր չէ նման բան. ես չեմ կարող 6 հազար մարդու արյուն վերցնել ինձ վրա»:
Ժպիտները լինում են բազմատեսակ, անգամ՝ չար, ծաղրական, քաղաքականության կեղծիքը կամ ամոթի զգացումը ծածկող… Ցանկանանք մեր սիրելիներին միայն անկեղծ ու բարի ժպիտներ:
«Տեղեկացնում ենք նաև, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 25-ի ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի, Կարճաղբյուր, Ծովակ, Լճավան, Մաքենիս, Լուսակունք, Խաչաղբյուր, Ակունք, Մեծ Մասրիկ, Շատջրեք, Սոտք գյուղերի գազասպառողների, Վարդենիսի տարածաշրջանում գործող ԱԳԼՃԿ-ների և հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է օտարերկրյա քաղաքացու՝ 29-ամյա աղջկա նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Տիգրան Ուլիխանյանը եւ խմբի ամդամները հոկտեմբերի 23-ին հանդիպել են ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Նոր Խարբերդի բնակչի՝ վնասվածքներ ստանալու իրական հանգամանքները. բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ երիտասարդը վնասվածքներն ստացել է սպանության փորձ կատարելու արդյունքում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ Լոռու մարզպետարանում հոկտեմբերի 23-ին անցկացվել է մազխորհրդի նիստ, որին մասնակցել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզի համայնքների ղեկավարները և վարչական շրջանների պատասխանատուները։