Բաժիններ՝

Կանխվել է ներնետման հերթական փորձը «Սևան» ՔԿՀ-ում

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հոկտեմբերի 24-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, նկատել են, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել ներնետում։

Հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, և բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է փաթեթ, որի մեջ առանձնացված առկա են եղել թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 3 ամբողջական և 3 փշրված դեղահաբեր, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 33,0 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև՝ ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող, 11,0 գրամ քաշով մուգ շագանակագույն, կոշտ զանգված։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031