Բաժիններ՝

«19 տարի առաջ Հայաստանում երեխայի ապօրինի վաճառք է տեղի ունեցել». Մարինա Խաչատրյան

Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն այսօր նամակ փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝  19 տարի առաջ աղջիկ երեխայի վաճառքի մասով քրեական գործ հարուցելու պահանջով։

Նրա խոսքով՝ 19 տարի առաջ Հայաստանում երեխայի ապօրինի վաճառք է տեղի ունեցել, քանի որ ծնված աղջիկ երեխայի մայրն անչափահաս է եղել և բժիշկները նրան ասել են, որ երեխան մահացած է ծնվել, սակայն այդ ամենը փաստող որևէ փաստաթուղթ չեն տվել։

Մարինա Խաչատրյանն իր նամակով կոչ է անում վարչապետին, որպեսզի այդ խնդրին ուշադրություն դարձնի, նույն կոչով դիմելու է նաև Դատախազությանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031