
Զինված ուժերում անցկացվել են դաշտային պայմաններում սննդի ապահովման թեմայով ցուցադրական պարապմունքներ

ՀՀ զինված ուժերի 2-րդ զորամիավորման թիկունքային ծառայություններն անցկացրել են «Զինծառայողների սննդի ապահովումը դաշտային պայմաններում» թեմայով ցուցադրական պարապմունքներ:
Բացազատված ուսումնական կետերում ցուցադրվել է դաշտային պայմաններում սննդի պատրաստման և զինծառայողների սննդի ապահովման կարգը, իրականացվել են պարապմունքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ: