
Ղազախստանից վերադարձած հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 19-ին, ժամը 23.00-ին, Նուրսուլթան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքում հայտնաբերվել և ոստիկանության Գավառի բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Գևորգ Մ.-ն, որը նոյեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: