Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Միլանի քաղաքապետի հետ

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ: Ինչպես Միլանից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպումը կայացավ Միլանում գտնվող ISPI միջազգային քաղաքագիտության ինստիտուտում:

Միլանի քաղաքապետը ողջույնի խոսքում հետաքրքրվեց` արդյոք առաջին անգամ է Փաշինյանը գտնվում Միլանում, ինչին ի պատասխան վարչապետը նշեց, որ` այո:

«Շնորհակալ եմ այցելության համար: Շատ ուրախ եմ ձեզ Միլանում ողջունելու համար: Միլանը բաց և միջազգային քաղաք է, ինչը հիմնական տարբերությունն է Իտալիայի այլ քաղաքների հետ համեմատած»,- ասաց քաղաքապետը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2491134494508820/?t=0

Շանթ Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս