
ՌԴ իրավապահների կողմից 22-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է
Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 18-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին 22-ամյա մի երիտասարդի։ Բերման ենթարկվածը հոկտեմբերի 24-ից Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր անառակաբարո գործողություններ անելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Հետախուզվողի հայտնաբերման տեղեկությունը փոխանցվել է հետախուզումը նախաձեռնած մարմնին։