Բաժիններ՝

«ԱԴԱՄԻ Ստուդիո-Թբիլիսի 2019». Ադրբեջանցի, հայ և վրացի կինոռեժիսորների համար

Արևելյան Եվրոպայում Մշակույթի Բազմազանության համար տրվող ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակը հայտարարում է մոնտաժի փուլում գտնվող գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի Հայտերի Ընդունում, մշակութային բազմազանության, էթնիկ և կրոնական հանդուրժողականության, ինտեգրման կամ խաղաղ համակեցության թեմաների վերաբերյալ, Թբիլիսիում, Վրաստան, Դեկտեմբերի 5-7, 2019, երկուսուկես օր տևող սեմինարի մասնակցելու համար:

ԱԴԱՄԻ Ստւդիոն նպաստելու է մասնակիցների միջև փորձի և կապի փոխանակմանը, ցուցադրելու է պատմություններ ներկայացնելու տարբեր միջոցներ, և ընդլայնելու է ֆիլմերի հանդեպ ավելի խոշոր, միջազգային հանդիսատեսի հետաքրքրությունը։

Սեմինարը ընթանալու է մի քանի մոնտաժային սենյակներում, որտեղ մասնակիցներին փորձառու մասնագետների ղեկավարությամբ, մասնակիցները աշխատելու են միմյանց նյութերի վրա:

ԱԴԱՄԻ Ստուդիոն համագործակցում է Թբիլիսիի Միջազգային Կինոփառատոնի հետ: Մասնակիցները հնարավորություն ունեն հաճախելու ֆիլմերի դիտումներին և այլ միջոցառումների, որոնք փառատոնն առաջարկում է իր միջազգային հյուրերին:

Բոլոր հետաքրքրված ադրբեջանական, հայկական և վրացական պրոդյուսերական ընկերությունները, հեռուստաընկերությունները, պրոդյուսերները և ռեժիսորները կարող են դիմել ստորև կցված հղումով: Սեմինարին կարող են հաճախել մասնակցությանն ընտրված ֆիլմերի ռեժիսորները և պրոդյուսերները:

Ուշադրություն. Մասնակցել կարող են միայն մոնտաժի փուլում գտնվող լիամետրաժ (75 րոպեից ավելի տևողությամբ) կամ կարճամետրաժ (10 րոպեից ավելի տևողությամբ) ֆիլմերը: Սեմինարին դիմելու պահին ֆիլմի նկարահանումների կեսը (50%) պետք է ավարտված լինի:

Հետաքրքրված խմբերն իրենց դիմումների մեջ պետք է ներառեն տվյալ ֆիլմի սինոփսիսը: Չորսից վեց ֆիլմեր միջազգային մասնագետների կողմից ընտրվելու են սեմինարին մասնակցելու համար։

ԱԴԱՄԻ Ստուդիոն կենտրոնանալու է ընտրված ֆիլմերի պատմության զարգացման և պատմության պոտենցիալի վրա:

Մանրամասներ.
– Ամսաթիվ. Դեկտեմբերի 5-7, 2019
– Վայր. Թբիլիսի, Վրաստան
– Լեզուներ. Անգլերեն և ռուսերեն
– Դիմումների վերջնաժամկետ. Նոյեմբերի 4, 2019
– Թբիլիսիից դուրս մասնակիցների ուղևորության և հյուրանոցային ծախսերը ապահովվելու են։
– Ամեն ֆիլմից երկու մասնակից (ռեժիսոր և խմբագիր)

Խնդրում ենք հայտը լրացնել և դիմել մինչև նոյեմբերի 4, 2019:

Ընտրված ֆիլմերը կհայտարարվեն նոյեմբերի 15, 2019:
Հարցերի դեպքում, խնդրում ենք դիմել. [email protected]
Nelly Mzhavanadze, նախագծի համակարգող, +995 595 474477 (Viber, Whatsapp)
Ketevan Kilasonia, մրցույթի համակարգող, +995 577 777109 (Viber, Whatsapp)

ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակի մասին․

ADAMI մեդիա մրցանակը ստեղծվել է 2015 թվականին և նպատակ ունի ԵՄ ծրագրի շրջանակներում խրախուսել ռեժիսորներին, լրագրողներին և լրատվամիջոցների աուդիովիզուալ մասնագետներին Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)՝ արտագաղթի, հանդուրժողականության և մշակութային բազմազանության թեմաների առաջխաղացման համար: Մրցանակը 6 մասնակից երկրներում բաց է հեռարձակող ընկերությունների և աուդիովիզուալ արտադրանք ստեղծող ԶԼՄ-ների համար:

Մրցանակը տրվում է նաև այն հեռուստաըներություններին, ֆիլմերին և առցանց ծրագրերին, որոնք զբաղվում են բազմազանության հետ կապված հարցերով:

Այլ մանրամասնությունների համար, այցելեք մեր կայքը և հետևեք մեր ֆեյսբուքյան էջին:

ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնության Արտաքին գործերի նախարարության և ProCredit Holding-ի (Գերմանիա) կողմից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս