չէ: Գյումրու հարեւանությամբ գտնվող գյուղի բնակիչներն այս խնդիրը մշտապես բարձրացրել են: Գազ անցկացնելու պահանջ կա, սակայն դեռեւս այդ ուղղությամբ ծրագիր մշակված չէ:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կայուն համագործակցության շարունակական ամրապնդումը և կազմակերպության հետևողական ուշադրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ:
ոլիկներին՝ Հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության կապակցությամբ:
2008-2019 թթ. ներդրումների ծավալը կազմել է 122,3 մլրդ դրամ (մոտ 300 մլն դոլար) կամ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ներդրումների ընդհանուր ծավալի 70,1%-ը: «ՀԿԵ» ՓԲԸ կոնցեսիոն ակտիվի վերանորոգման և բարելավման շրջանակներում 2019 թվականին կապիտալ վերանորոգվել է 8 կմ գիծ: Ընդհանուր առմամբ, 2008-2019 թթ. վերանորոգվել է 482 կմ գիծ կամ գլխավոր գծի շահագործվող երկարության (703 կմ) 68,6%-ը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ Երևանում մեքենաներով կամ դրանց կցորդներով առևտուր իրականացնելու և ծառայություններ մատուցելու հարաբերությունները կարգավորող օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել:
ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2019թ. առաջին 9 ամիսներին ճանապարհաշինության ծրագրերի իրականացման ընթացքում թույլ տրված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 12 քրեական գործ:
Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Նաիրիի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխարհում ապրող բոլոր երիտասարդների կոչ արեց հենց այս պահից սկսել ապագայի կերտման գործընթացը:
Հունիսի 4-ին հորեղբորորդու Տաշիր քաղաքում գտնվող տանը մահացել էր 40-ամյա մի տղամարդ, որն ապրում էր Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում։
«Նախ՝ սխալ էր պետական մակարդակով հայտարարել, թե ավիատոմսը 35 եվրո է, և ազգաբնակչությանը մոլորության մեջ գցել: Իրականում այդ 35 եվրոն տոմսի տարիֆն է, իսկ տոմսը բաղկացած է տարիֆից, ինքնարժեքից, որին գումարվում են որոշակի հարկեր՝ ավիաընկերության հարկերը, օդանավակայանի հարկերը, ընդունող երկրի հարկերը, և այլն: Ընդ որում՝ «Ռյան Էյրի» դեպքում չկա որևէ սպասարկում, ուղեբեռի հնարավորություն, պետք է պարտադիր օնլայն check-in արվի, որովհետև կարող ես տոմսը ձեռքիդ հասնել օդանավակայան, և պարզվի, որ քո տեղը վերավաճառել են: Ամեն ինչը հավելյալ վճար է այս ավիաընկերության դեպքում»:
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող ՍՊ ընկերության տնօրենի կողմից թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։
Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում քաղաքացին նոյեմբերի 9-ին իրեն պատկանող ձիով պայթել է հակահետևակային ականի վրա, ստացել վնասվածքներ: Քաղաքացին հիվանդանոցում ստացել է բժշկական օգնություն, հրաժարվելով ստացիոնար հսկողությունից, գնացել է տուն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի բժիշկ-համակագրող Արևատ Ալեքսանյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում ընթացող 40-րդ Գլխավոր կոնֆերանսի «Reinventing learning» թեմատիկ քննարկմանը ներկայացրեց Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը:
Նոյեմբերի 12-ին, ժամը 10:31-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասում` կենտրոնական մուտքի մոտ, այրվում է տուն:
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 16․45-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի աջ և ձախ կեսերի ու պարանոցի կտրած-ծակած վերքերով Բագրատունյաց պողոտայից հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ։
Սիրիայի Ղամիշլի քաղաքում տեղի է ունեցել Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի վերջին հրաժեշտի արարողությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած «Իմ ընկեր․․․» շարադրությունների մրցույթն ավարտվել է:
Նոյեմբերի 11-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի ավտոմեքենայից գողություն է կատարվել։ Պարզաբանենք, որ ԱԺ պատգամավորը նոյեմբերի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ներկայացրել, որ Վ․ Վաղարշյան-Ա․Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում կայանված իր մեքենայի սրահից գողացել են «Ռոլեքս» ժամացույցը։
«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման մրցույթը, որը տեղի ունեցավ այսօր՝ նոյեմբերի 12-ին, քիչ առաջ ավարտվել է:
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախօրեին օգտատեր Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ ներքաղաքային թիվ 30 երթուղին սպասարկող երեք միկրոավտոբուսների վարորդներ չեն կանգնել կանգառում և հրաժարվել են սպասարկել իրեն, ենթադրաբար, տեսնելով, որ նա հաշմանդամություն ունի՝ քայլակով է տեղաշարժվում:
ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ստանալով պահանջած առանձնապես խոշոր չափերով գումարը, փաստաբանները խարդախությամբ հափշտակել են այն։ 6800 ԱՄՆ դոլարը հայտնաբերվել է փաստաբաններից մեկի բնակարանում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված խուզարկության արդյունքում։
Զինծառայողների մարտական և ֆիզիկական պատրաստվածության ամրապնդման նպատակով նոյեմբերի 11-ին 1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են 10 կմ երթարշավ:
Անձնակազմի գործողությունների ներդաշնակման, մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով նոյեմբերի 11-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարամասնագիտական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին, որին ներկա են նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ:
Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 11-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Սարուխան գյուղի 3 բնակիչ:
Նոյեմբերի 11-ին Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ Ռուստամ Բաքոյանին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակներում ֆորումի գրադարանին խորհրդանշական նվերներ հանձնեց:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նամակ է ստացել «Սպայկա» ընկերությունից՝ պանրով բեռնված բեռնատարարները Վերին Լարսի անցակետից հետ ուղարկելու հարցի վերաբերյալ և սկսել է զբաղվել խնդրով:
«Շենքերը 4-6 հարկանի կլինեն, նախատեսում ենք ավտոկայանատեղի, սոցիալական և այլ բնույթի կառույցներ, օրինակ՝ մանկապարտեզ, խանութ, պուրակներ, խաղահրապարակներ, մեծ կանաչ տարածք: Նախագծի ընդհանուր արժեքը 2.7 միլիարդ դրամ է նախատեսված»,- լրագրողներին հայտնեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը: