Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակներում ֆորումի գրադարանին խորհրդանշական նվերներ հանձնեց:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նամակ է ստացել «Սպայկա» ընկերությունից՝ պանրով բեռնված բեռնատարարները Վերին Լարսի անցակետից հետ ուղարկելու հարցի վերաբերյալ և սկսել է զբաղվել խնդրով:
«Շենքերը 4-6 հարկանի կլինեն, նախատեսում ենք ավտոկայանատեղի, սոցիալական և այլ բնույթի կառույցներ, օրինակ՝ մանկապարտեզ, խանութ, պուրակներ, խաղահրապարակներ, մեծ կանաչ տարածք: Նախագծի ընդհանուր արժեքը 2.7 միլիարդ դրամ է նախատեսված»,- լրագրողներին հայտնեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը:
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի հայ բժիշկներից մեկը Հալեպի զինվորական հոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել:
Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Դանիել Մխեյանի և Արմինե Մելիքսեթյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մարիաննա Ստեփանյանի և Գառնիկ Ստեփանյանի երդման արարողությունը։
Նոյեմբերի 11-ին «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ 2019թ. նոյեմբերի 7-ին ժամը 05:05-ին իրենց մոտ է ընդունվել Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1999թ.ծնված Մ. Մ.-ի ծննդաբերել է իգական սեռի, 31-32 շաբաթական նորածինը նոյեմբերի 11-ին ժամը 10:45-ին մահացել է:
Նոյեմբերի 9-ին ժամը 17:45-ին Ստեփանակերտի քաղաքային վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 16:20-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1970թ.ծնված Ա. Օ.-ն ձախ սրունքի շրջանի հյուսվածքների բազմաբեկորային վնասվածքով, աջ սրունքթաթային հոդի շրջանի բեկորային վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասը դուրս եկան նիստերի դահլիճից և, ինչպես լրագրողներն էին նկատել, միմյանց հրելով մտել են խմբակցության սենյակ:
Նոյեմբերի 12-ին, ժամը 11:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի 5-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ազգային ժողովի հերթական քառօրյայի մեկնարկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ արգելվում է միասեռականների՝ երեխա որդեգրելը:
Բազումի լեռնաշղթայում հոկտեմբերի 25-ին բռնկված հրդեհի մարման ընթացքում զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:
Բազումի լեռնաշղթայում հոկտեմբերի 25-ին բռնկված հրդեհի մարման ընթացքում վիրավորված հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
«Փաստ» թերթը գրում է․ «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն Վրեժ Գաբրիելյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 5 714 555 ՀՀ դրամ։
Նոյեմբերի 11-ին, ժամը 18:26-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Չիվա-Ելփին հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ-ն ալեկոծված է։ Երեկ առավոտ վաղ ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանն իր մոտ է կանչել դեկաններին, «ինստրուկտաժ» արել․ «Էական չէ՝ ուսանողները դասի կգան, թե չէ, կարող եք ասել` չգան, բայց թող չմասնակցեն էդ միտինգին, մեր բուհից որեւէ մեկը չպետք է մասնակցի»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորը մոտենում է, մարդիկ արդեն ծրագրում են, թե որտեղ եւ ինչպես են նշելու տոները։ Գաղտնիք չէ, որ Նոր տարին ոմանք նշում են արտերկրում, եւ այդ ավանդույթն արմատացել է վերջին տարիներին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 09.00-15.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Սյունիքի փողոցի 100-185 համարների ջրամատակարարումը:
ՀՀ Կառավարությունում ԵԱՏՄ-ից որպես նվիրատվություն ստացած TOYOTA Land Cruiser Prado մակնիշի 4 շքեղ ջիփ-ամենագնացները (յուրաքանչյուրի արժեքը՝ շուրջ 70.000 դոլար) ներքին համաձայնությամբ մեջ-մեջ են արել փոխվարչապետի և նրա հովանավորյալի կոմֆորտն ապահովելու համար և թույլ չեն տվել, որպեսզի դրանք ծառայեն իրենց նպատակին։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 1992թ. ծնված երիտասարդի դանակահարության դեպքը:
Ժողովողը Հին Կտակարանի և Աստվածաշնչի կանոնի գրքերից մեկն է, որը պատկանում է իմաստության գրքերի թվին: Այն գրված է հանգավոր արձակով, որտեղ հանդիպում են բազմաթիվ զուգահեռականություններ, ինչպես նաև տարբեր ձևերի մեջ առնված միևնույն գաղափարի կրկնություններ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ավազակություն կատարելու կասկածանքով նոյեմբերի 9-ին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդու։
Նախարարությունը ծրագրի համար հայտարարել էր մրցույթ: Մրցույթին մասնակցել է մեկ ընկերություն՝ «Արտ Լանչը», հաղթել ու արդեն հոկտեմբերի կեսից փորձնական ծրագիրն իրականացվում է Հայաստանում ամենամեծ լրակազմն ունեցող «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում, ընդհանուր հաշվարկով՝ 1090 անձի համար:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի…
Նոյեմբերի 8-ին, ժամը 12.30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները Գառնիի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Սիլիկյան փողոցից ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկեցին 34-ամյա մի տղամարդու։
ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 31-ամյա Մայա Ժիդկովան:
Բրիտանական Reuters գործակալությունն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշներին, ներկայացրել Հայաստանի եվրապարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ու փորձագետների օգնությամբ համեմատություն անցկացրել տարածաշրջանի երկրների ցուցանիշների հետ:
Այսօր Սիրիայի Ղամիշլի քաղաքում մի քանի պայթյուններ են հնչել, վերջինը՝ մեկ ժամ առաջ Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում։