Բաժիններ՝

Շիրակի պետական համալսարանում Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել

ԵՊՀ մի շարք ուսանողներ Գևորգ Գյուլումյանի գլխավորությամբ միացան ՀՅԴ երիտթևի նստացույցին։ Գևորգ Գյուլումյանի խոսքով՝ համացանցում շահարկում են, թե իրենք ունեն քաղաքական շահադիտական նպատակներ, սակայն այդպես չէ։

Նա նաև տեղեկացրեց, որ իրենց պայքարի գաղափարը կիսում են նաև «Իմ քայլի» համակիրներից, որոնք նույնպես կարծում են, որ նախարար Արայիկ Հարությունյանը սխալ քաղաքականություն է վարում։

ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչ Արգիշտի Գևորգյանն էլ տեղեկացրեց, որ Շիրակի պետական համալսարանում ստորագրահավաք է սկսվել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930