Բաժիններ՝

«Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է». Նիկոլ Փաշինյանը՝ «Մել» ֆիլմի մասին

Երեկվանից ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպեցին ԱԳՆի մոտ, որտեղ նա գնում էր՝ մասնակցելու երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը:

Ակցիայի մասնակիցները ներկայացրեցին իրենց պահանջը, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի կիսում դրանք: Նրանցից մեկը Ն. Փաշինյանին հորդորեց՝ մետրոյի ժետոնը փոխանցել Արայիկ Հարությունյանին, որպեսզի վերջինս շփվի հանրության հետ ու տեսնի, թե ինչ է մտածում հասարակությունն իր մասին:

ՀՅԴ երիտթևի անդամներից մեկը Ն. Փաշինյանին հարցրեց՝ իրավո՞ւնք ունեն իրենց կարծիքն արտահայտելու կրթության, մշակույթի, գիտության, սպորտի մասին, ինչի ի պատասխան վարչապետն ասաց՝ բոլորն էլ ունեն այդ իրավունքը: Սակայն երիտասարդը հիշեցրեց, որ Արայիկ Հարությունյանն ասել է, որ ՀՅԴ-ի անդամները կարծիք արտահայտելու իրավունք չունեն, ինչին ի պատասխան Ն. Փաշինյանն ասաց, որ ծանոթ չէ, որ նման բան է ասել Ա. Հարությունյանը:

Անդրադառնալով «Մել» ֆիլմի ֆինանսավորման հարցին, Ն. Փաշինյանն ասաց, որ Մելինե Դալուզյանը, ում մասին նկարահանվելու է ֆիլմը, մի մարդու մասին է, որի հաղթանակի համար երկու անգամ Հայաստանի դրոշ է բարձրացվել: Սակայն ակցիայի մասնակիցները հիշեցրին, որ ֆիլմի ռեժիսորը «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում ասել է, որ ֆիլմը պատմելու է սեռափոխված Մելինե Դալուզյանի մասին է:

Ի պատասխան Նիկել Փաշինյանն ասաց. «Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս