1918 թ. մայիսի 28—ին Հայկական ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։
«Մենք տապալեցինք համավարակի դեմ պայքարի փուլերը: Ժողովուրդը ձև արեց, թե կարանտին է պահում, իշխանությունն էլ ձև արեց, թե ամեն ինչ կարգին է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը:
Օդի ջերմաստիճանը մայիսի 28-29-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Մայիսի 28-ին, ժամը 03։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում հացատուն է այրվում։
Ներկաներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայաստանի անկախության, ինչպես նաև այդ ժամանակ Հայաստանի փաստացի դաշնակից հանդիսացող Ռումինիայի անկախության և միավորման համար հերոսաբար կռված ու պայքարած բոլոր հայորդիների հիշատակին:
Մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի առիթով, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի նախաձեռնությամբ և հանդիսապետությամբ կատարվեց Գոհաբանական մաղթանք, որից հետո Բուխարեստի հայոց գերեզմանատանը կանգնեցված հուշարձանի առջև հարգանքի տուրք մատուցվեց և աղոթք բարձրացվեց հերոսամարտերի ժամանակ ընկած քաջ հայորդիների հոգիների համար:
Շնորհավորում եմ բոլորիս Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ։
Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը. անկախ պետականության վերականգնում, վերածնունդ, հայ ազգի հերոսական կերպարի արտացոլում, նոր փորձություններին որպես պետականորեն կազմակերպված ազգ դիմագրավելու մեկնարկ, նոր սկիզբ։
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում ասված է. «Սրբության պես պետք է պահենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը, որ մեր արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորն են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ Հանրապետության տոնի կապակցությամբ այցելել է Սարդարապատ:
Մայիսի 28-ին, ժամը 08։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխում են բարձր տարիքային խմբում գտնվող կալանավորներին։ Նշվում է, որ առկա է կորոնավիրուսի տարածման վտանգ։ Համենայն դեպս՝ երեք կալանավոր արդեն տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ։
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդացության թիվը 72 է: Հիվանդներից 54-ը լավացել են: Ցավոք, Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը: Երևան տեղափոխված մեր հիվանդներից մեկը, ով ուներ հարակից այլ հիվանդություններ, այդ թվում՝ քաղցկեղ, մահացել է»:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, երկարաձգել է Դավիթ Մովսիսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը:
«Արմենիա» ավիաընկերությունը 2020 թ-ի հունիսի 2-ին նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
Բերդի արտադրամասի բոլոր աշխատակիցների թեստերի պատասխանները դեռ չենք ստացել, բայց այս պահին մոտ 80 հաստատված դեպք ունենք։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է «Տավուշ տեքստիլ» արտադրական ընկերության գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը։
Երեկ կեսօրին Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում ֆուտբոլ խաղալու ընթացքում 20-ամյա երիտասարդ է մահացել: Գյումիրի բժշկական կենտրոն տեղափոխելուց հետո պարզել են, որ մահն արդեն վրա է հասել:
Հայաստանի Հանրապետության տարածքում երկնաքարի ընկնելու վերաբերյալ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Բյուրականի աստղադիտարանը փաստական տվյալներ չունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը հայտնեց, որ իրենք երկնաքարի ընկնելու վերաբերյալ ահազանգ են ստացել, սակայն չկա այն հետքը, որը պետք է լիներ երկնաքարի ընկնելուց հետո:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը և հոգևոր դասը հարգանքի տուրք մատուցեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին:
Մայիսի 21-ից 27-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։
Մայիսի 27-ին, ժամը 23։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով «Կարմիր» կոչվող կամրջից։
2020 թվականի մայիսի 26-ին, ժամը 16-ի սահմաններում դժբախտ պատահարի հետևանքով, Հրազդան-Չարենցավան հատվածի կոնտակտային ցանցում պլանային աշխատանքների կատարման ընթացքում, զոհվել է Հարավկովկասյան երկաթուղու Ենթակառուցվածքի տնօրինության Էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման ձեռնարկության էլեկտրամեխանիկ Գ.Կ-ն։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հանրապետության օրվա առիթով ողջույն ենք հղում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և բերում Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները:
Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 102-ամյակը՝ Հանրապետության տոնը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 28-ի 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Երևանում եմ: Արարատն այսօր պատկերանում է առանձնահատուկ վեհությամբ, իսկ սեգ գագաթները կարծես վերադարձի հույսն են փոխանցում…
Խաղաղ ծառայություն Հայկական բանակի ողջ անձնակազմին, որ գիշեր ու զօր հիրավի հերոսական ծառայություն է իրականացնում՝ մշտապես պատրաստ պատվով դիմակայելու, արժանի հակահարված տալու մարտահրավերներին։
Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Հերթական դեպքը ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Մայիսի 20-ի երեկոյան ոստիկանության Գավառի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ մայիսի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Գավառ քաղաքի Պռոշյան փողոցի իրենց առանձնատնից գողություն է կատարվել:
Դանիայի իշխանությունները թուլացրել են իրենց սահմանային վերահսկողությունը Հյուսիսային Եվրոպայի երկրների և Գերմանիայի համար՝ թույլ տալով, որ զույգերը, որոնք կորոնավիրուսի բռնկման հետևանքով հայտարարված կարանտինի պատճառով ստիպված էին բաժանվել, կրկին հանդիպեն: Բայց սիրահարները պետք է ապացուցեն, որ նրանք առնվազն վեց ամիս հարաբերությունների մեջ են եղել, գրում է Reuters-ը: