Երբ վեճի մեջ ենք մտնում որևէ մեկի հետ, փորձում ենք նրան ապացուցել մեր ուժը, մեր առավելությունը և հաղթել վեճերում։ Հենց այդ հիմքի վրա էլ ստեղծված են զանազան մրցույթները, որտեղ մեկը մյուսի հանդեպ առավելություն է փորձում հատստաել, վիճարկել մյուսի ուժը, կարողությունները։
Թաիլանդի կառավարությունը հայտարարել է զբոսաշրջության վերսկսման հնարավոր ժամկետի մասին: Այս մասին հաղորդել է The Thaiger-ը:
Վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում նշեց, որ նախ՝ սա խորհրդանշական քայլ է այն անախորժությունից հետո, որը տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև, ինչը ցույց է տալիս Վրաստանի բացառիկ վերաբերմունքը հարևան Հայաստանի նկատմամբ։ Սա, վերլուծաբանի խոսքով, նշանակում է, որ «ներողությունն ընդունվել է», և Վրաստանը փորձում է վերջնականապես հարթել իրավիճակը։
Վերջին շրջանում կորոնավիրուսի հետ կապված հերթական վարկածն է առաջ քաշվում. COVID-19-ի հարուցած ծանր բարդությունների գլխավոր պատճառը վիրուսի սադրած թրոմբոզն է: Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած առաջին կնոջ մահվան անմիջական պատճառը հենց պոկված թրոմբն էր: Այդ ժամանակ բոլորը համարեցին, որ COVID-19-ի հետ դա ոչ մի կապ չունի, բայց պարզվեց՝ կապ, այնուամենայնիվ, կա:
Իշխանությունները պարբերաբար ձգձեցին այդ ընտրությունները, և երբ համալսարանականների շրջանում էլ արդեն դժգոհություններ առաջացան, նոր հայտարարեցին ռեկտորի թափուր հաստիքի համար մրցույթ մարտի 23-ին, բայց համավարակով պայմանավորված՝ հետաձգվեց ընտրությունը: Բայց ես պետք է ասեմ, որ, եթե կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրությունն էլ չլիներ, իշխանությունները չէին պատրաստվում: Քննարկվում էր նաև, որ տապալելու են, որովհետև իրենք իրենց համար ցանկալի թեկնածու չունեին:
Մայիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով:
Ժամը 17:10-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչում:
Մայիսի 28-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իջևանի «Աղայա» կոչվող սարամասում կրակում են:
Դատարկ դասասենյակներ, դատարկ միջանցքներ ու բակ․ միայն մի քանի աշխատակից կար։ Արդեն 20-ամյա «Օրրան» բարեգործական ՀԿ-ում երբեք չէր եղել նմանատիպ իրավիճակ, երբ ինչ-որ անկյունից չլսվեր երեխաների ձայնը, դասապրոցեսը կանգ առած լիներ։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները մայիսի 30-ին մշտադիտարկում են անցկացրել հանրապետության գյուղատնտեսական բոլոր շուկաներում:
Ոստիկանությունը որոշում է կայացրել արգելափակել Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները։
Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանման դիտարկումն անակնկալ ստուգայցերի միջոցով լայնորեն շարունակվում է։
ՀՀ ոստիկանությունը հայտնում է Արմավիրի մարզում կոռուպցիոն հանցագործության դեպք արձանագրելու մասին։
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ռուսական արվեստի թանգարանը, համագործակցելով Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ, հանդես կգա «Մեկուսացած մանկական արվեստ» խորագրով օնլայն ցուցահանդեսով, որը կներկայացվի հունիսի 1-ին՝ ժամը 13:00-ին, թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Ամերիկաբնակ կլարնետահար Անուշ Պողոսյանը ԱՄՆ նախագահի «U.S. Presidential Scholars» մրցանակի է արժանացել YoungArts մրցույթում՝ ընդգրկվելով արվեստի տարբեր ոլորտները ներկայացնող լավագույն քսան մասնակիցների ցանկում:
Հայաստանի Հանրապետության բոլոր հիվանդանոցներն ու դրանց վերակենդանացման բաժանմունքները հագեցած են միջազգային նորմատիվներին համապատասխան անհրաժեշտ դեղորայքով և սարքավորումներով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է վրացական կողմի առաջարկած օգնությունը ընդունելը, ասաց․
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հակահամակաճարակային կանոնների խստիվ պահպանումը անհրաժեշտություն է լինելու առաջիկա մեկ տարվա ընթացքում:
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ. ուղիղ:
Այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կրկնակի այց և մշտադիտարկում է իրականացրել Երևան երկաթուղային կայարանում:
Պետություն-քաղաքացի հարաբերություններում իրականացվող փոփոխությունների նպատակը պետականության եւ նրա պոտենցիալի հզորացումն է:
ՀՀ ազգային ժողովի՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ահազանգում է Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայից հովանավորվող խմբավորումների կողմից եզդիական համայնքի թիրախավորված լինելու մասին:
Վրաստանը Հայաստանին աջակցություն է առաջարկում։ Վրաստանիհիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը՝ իր իրավասությունների շրջանակում, պատրաստ է օգնել Հայաստանին, եթե դրա կարիքը լինի: Այս մասին ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն:
Մայիսի 29-ին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ Բերձոր քաղաքի բնակչուհի, 2000թ.ծնված Ջ. Խ.-ն ինքնասպանության փորձ է կատարել:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի, Կանադայի և Ջամայկայի վարչապետների կողմից նախաձեռնված «Ֆինանսավորումը զարգացման համար Կովիդ-19-ի դարաշրջանում և դրանից դուրս» խորագրով մայիսի 28-ին կազմակերպված բարձրաստիճան միջոցառման շրջանակներում ուղերձ է հղել:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից 24-ժամյա կասեցման որոշում է կայացվել ավելի քան 90 տնտեսվարողի նկատմամբ։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման կանխարգելման գործում օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործողությունների շրջանակներում՝ ՀՀ ԱԳՆ, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում, մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթ:
Մայիսի 31-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ յս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։
Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: