Բաժիններ՝

Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Հերթական դեպքը ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին:

Մայիսի 21-ին, ժամը 5.30-ի սահմաններում, բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Եղեգնուտ գյուղի 34-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան` բեռնված մոտ 4 խմ փայտանյութով:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ձեռք է բերել նախորդ տարվա նոյեմբեր ամսին` Եղեգնուտ գյուղի հարակից անտառից:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս