Բաժիններ՝

Բուխարեստի հայկական գերեզմանատանը ծաղիկներ խոնարհվեցին մայիսյան հերոսամարտի հերոսների շիրիմներին

Մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի առիթով, Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի նախաձեռնությամբ և հանդիսապետությամբ կատարվեց Գոհաբանական մաղթանք, որից հետո Բուխարեստի հայոց գերեզմանատանը կանգնեցված հուշարձանի առջև հարգանքի տուրք մատուցվեց և աղոթք բարձրացվեց հերոսամարտերի ժամանակ ընկած քաջ հայորդիների հոգիների համար:

Արարողությանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, քահանայից դասը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս