Վարչապետի հայտարարությունը, որ 50 եվրոյով Իտալիա մեկնելու հնարավորությունը տնտեսական հեղափոխության ապացույց է բուռն հեգնանքի տեղիք տվեց: Խնդիրն այն է, որ Իտալիա ուղևորվելու համար 50, ու նույնիսկ 400 եվրոն բավարար չէ: Մեկ շաբաթվա հյուրանոցի ու սնունդի համար անհրաժեշտ է առնվազն ևս 1000 եվրո:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երաշխավորեց, որ, անկախ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից, հաղթելու է ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ
Ոստիկանության Թալինի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել
ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին փետրվարի 25-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Էլիսոն ԼըՔլերը:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանի հեղինակը 3 մլն դրամ մրցանակ ստացավ:
Կարեն Խաչատրյանը ներկայումս արգելանքի տակ է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում:
Փետրվարի 17-ից 23-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 179 մեքենա, որոնցից 14-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով […]
Փետրվարի լույս 21-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի պարեկայինները շրջիկ ծառայություն իրականացնելիս Դսեղ գյուղի վարչական տարածքում ստուգել են Մարց գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդու բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 6 խորանարդ մետր փայտանյութով։
Իրանի հետ ՀՀ սահմանին փետրվարի 25-ի կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է։ Ժամը 17:30-ի դրությամբ՝ 45 բեռնատար է հատել Իրան-Հայաստան սահմանը, ու բոլորի վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 25-ին Վեհարանում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների:
Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը և մարտական հենակետերի ապահովվածությունը ստուգելու նպատակով փետրվարի 24-ին 5-րդ զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անցկացրել է անակնկալ ստուգումներ:
Անձնակազմի ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով փետրվարի 24-ին 1-ին զորամիավորման N զորամասի զինծառայողները, դաշտային հանդերձանքով և հաստիքային զենք-զինամթերքով, անցկացրել են երթարշավ։
Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 16:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի խոսքով՝ որևէ միջոցառում չի կարող հարյուր տոկոսանոց ապահովել կորոնավիրուսից, սակայն լավ հսկողություն իրականացնելը կարող է որոշ չափով ռիսկերը նվազեցնել:
Փետրվարի 25-ի ցերեկը, մարտի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
Գայանե Ղուկասյանը, ով անչափահաս երեք երեխաների հետ վարձով է բնակվում, օգնության կարիք ունի: Ասում է՝ չի կարողանում վճարել տան վարձը, որը 70.000 դրամ է, երեխաներից երկուսն ունեն առողջական խնդիրներ, դեղեր չի կարողանում գնել: «Մեծ տղաս ունի առողջական խնդիր, աղջիկս ու ես՝ նույնպես: Տղաս 9-րդ դասարանում է սովորում, միջնեկ աղջիկս՝ 10, փոքր աղջիկս էլ՝ 7 տարեկան […]
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն այսօր Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմնական դպրոցում էին: Երեկ ուսուցչական անձնակազմը ահազանգել էր, որ արդեն մեկ ամիս է, ինչ խաթարված է նորմալ դասապրոցեսը:
ետրվարի 18-ին, ժամը 01.10-ին, Երևանի Աբովյան փողոցում իրար էին բախվել «Հունդաի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 25-ամյա ուղևորը, «Հունդաիի» 65-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշումը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ կիբեռհանցագործները փորձում են օգտվել կորոնավիրուսի հետ կապված մարդկանց մտահոգ վիճակից ու ֆիշինգային հարձակումներ են իրականացնում՝ հանդես գալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության անունից (The World Health Organization, WHO):
Փետրվարի 24-ին, ժամը 12.00-ին, Այգեձոր-Արծվաբերդ ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական անձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ վերջին օրերին, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուս, ամենօրյա ռեժիմով Իրանից տեղեկատվություն են ստանում, ինչը վերլուծության է ենթարկվում:
Փետրվարի 24-ին ժամը 21:23-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որՄարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի տարածքում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի աշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ավտոմեքենա է գլորվել ձորը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացի ազատականացման արդյունքում յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ կարող է իրականացնել ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխան ՀԴՄ-ների ներմուծում, ծրագրային ապահովման մշակում, այդ սարքերի իրացում և սպասարկում:
Երևանում գտնվող իրաքցի 3-ամյա Արզնդան, ով սրտի արատ ուներ, փետրվարի 24-ին վիրահատվել է: Վիրահատությունը կատարվել է Երևանի քաղաքապետարանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում:
Տավուշի մարզում փետրվարի 24-ին խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 4 մարդ է մահացել, ևս 4-ը վիրավոր են: Վիրավորներից 2-ը տեղափոխվել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Յուրաքանյուր անգամ նա փորձում է «արդարանալ» նրանով, որ իր դեմ «դավադիր» ուժեր են գործում: Սկզբում մեղադրում էր ինձ և մնացած ընդիմախոսներին, ասելով, որ մենք «սև» ենք, հետո մեղադրում էր Միքայել Մինասյանին` ասելով, որ նա վրեժ է լուծում հոր համար, հետո սկսեց մեղադրել Արմեն Մուրադյանին և այդպես շարունակ…