Մեղադրանքի 7 դրվագներից միայն մեկն է վերաբերում Վարդան Ղուկասյանին. արհեստական աղմուկ են ստեղծում. այս պրոցեսն ամենևին կաշառքի մասին չէ. Արամայիս Հայրապետյան

Վարդան Ղուկասյանին մեղադրում են ոչ թե կաշառք վերցնելու, այլ կաշառք պահանջելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին նշել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը:

Փաստաբանը հավելել է. «Տարածված հատվածական ձայնագրությունում որեւէ խոսք չկա կաշառքի մասին, Վարդան Ղուկասյանին չեն էլ մեղադրում կաշառք ստանալու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ իբր կաշառք է պահանջել, պարոն Ղուկասյանը հերքել է որեւէ մեկի հետ գումարային խոսակցություն ունենալու մասին։

Ինչ վերաբերում է ձայնագրություններին, դրանք կոնտեքստից դուրս խոսակցություններ են, որոնք կարող էին վերաբերել գույքահարկին եւ դրա օրինականացման վճարներին։

Պարոն Ղուկասյանը ցանկության դեպքում էլ չէր կարող ապօրինի շինություն օրինականացնել, որովհետեւ Գյումրիում դրա ժամկետը ավարտվել է»:

Տեսանյութեր

Լրահոս