Իրանի գերագույն առաջնորդն արձագանքել է Թրամփի հայտարարություններին

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, մեկնաբանելով Դոնալդ Թրամփի դեմ վերջերս ԱՄՆ տարբեր նահանգներում և քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերը, հայտարարել է. «Եթե այդքան ընդունակ եք, ապա ստեր տարածելու, այլ երկրների գործերին միջամտելու և այնտեղ ռազմական բազաներ կառուցելու փոխարեն հանգստացրեք այդ միլիոնավոր մարդկանց և վերադարձրեք նրանց տուն», – հաղորդում է IRNA-ն։

Նա միաժամանակ արձագանքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ Թրամփի հայտարարությանը։

«ԱՄՆ նախագահն ասում է. «Ես ուզում եմ համաձայնագիր կնքել Իրանի հետ»։ Հարկադրանքի տակ համաձայնագիրը համաձայնագիր չէ, այլ պարտադրանք։ Իրանի ժողովուրդը չի զիջի այդ պարտադրանքին։ Իրանի վրա անհնար է ազդել այդ պարտադրանքով, ինչպես որոշ այլ երկրների դեպքում»,- նշել է Խամենեին։

Ինչպես հաղորդում է Mehr-ը, Իրանի գերագույն առաջնորդը կտրուկ քննադատել է Թրամփին Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծելու մասին նրա վերջին «պարծենկոտ» հայտարարությունների համար՝ ընդգծելով, որ ամերիկացի նախագահը այլ երկրներին թելադրելու լիազորություն չունի։

«Լավ, շարունակեք երազել»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Տեսանյութեր

Լրահոս