ԵՄ-ն ընդգծում է Թուրքիայի առանցքային դերը Սև ծովի և Կենտրոնական Ասիայի նախաձեռնություններում

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է, որ Թուրքիան ԵՄ-ի Սև ծովի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ ծրագրերի առանցքում է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստի նախաշեմին Կոսը նշել է, որ առաջին անգամ անցկացվում է այսպիսի լայն ձևաչափով հանդիպում՝ նպատակ ունենալով քննարկել տարածաշրջանային անվտանգությունը և փոխկապակցվածության զարգացումը։

Նա նշել է, որ նիստին մասնակցում են Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ։ Ըստ ԵՄ պաշտոնյայի՝ տարածաշրջանը կանգնած է խաղաղության և տնտեսական նոր հնարավորությունների շեմին, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի պայմաններում։

Կոսը կարևորել է Թուրքիայի աշխարհագրական դիրքը՝ որպես Եվրոպան Ասիայի և Մերձավոր Արևելքի հետ կապող առանցքային հանգույց, ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը Անկարայի հետ՝ Սև ծովի և Հարավային Կովկասի կայունության ապահովման նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս