«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի որոշմամբ եւ կառավարության հաստատմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվել է: Իհարկե, շատ կարեւոր է կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել, սակայն պետք է նաեւ հասկանալ, թե ինչ տնտեսական վնասներ կարող են լինել կառավարության այս որոշումից:
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ դադարել է բաբախել Խորհրդային Միության վերջին մարշալի` Դմիտրի Յազովի սիրտը։ Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն։ «2020 թ. փետրվարի 25-ին` կյանքի 96-րդ տարում, ծանր ու երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացավ ԽՍՀՄ մարշալ Դմիտրի Յազովը»,- ասված է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս բնապահպանության նախարարությունը բացարձակ անհիմն կասեցրել է «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի՝ Լոռու մարզում Ձորագետ գետի վրա՝ համապատասխանաբար «Լոռիբերդ-1» եւ «Լոռիբերդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանների նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով/COVID-19/ վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ է արվում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները։
ՀՀ տարածքում փետրվարի 25-ի ժամը 08:50-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ որոշել է մասնակի սահմանափակել Հայաստանից դեպի Իրան թռիչքները:
Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր տեղումներ են սպասվում, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 08:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Փետրվարի 22-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած 2 վերք» նախնական ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 17-ամյա մի քաղաքացի:Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկը հայտնել է, որ տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալու:
Հարևան Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված, մի քանի օր շարունակ Հայաստանում առաջացած իրական ու հիմնավոր խուճապից հետո, երեկ կառավարությունը վերջապես որոշում ընդունեց Իրանի հետ սահմանը փակելու, օդային և ցամաքային հաղորդակցությունը երկու շաբաթով մասնակի, ոչ ամբողջական դադարեցնելու վերաբերյալ։
Նախ, հարկավոր է հիշել, որ Մեծ Պահքը միայն որոշ սննդատեսակներից հրաժարվելու մասին չէ: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Ամիսներ առաջ ոստիկանության Իջևանի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։
Փոխանցվում է օդակաթիլային եղանակով: Վիրուսները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ ըստ նրա, թե ինչպիսի ժառանգական նյութ ունեն՝ ԴՆԹ կամ ՌՆԹ: Կորոնավիրուսը պատկանում է ՌՆԹ խմբին, և մինչ այս նոր կորոնավիրուսը՝ հայտնի էր կորոնավիրուսի ևս 6 տեսակ, որոնք մարդուն էին վարակում: Իսկ ընդհանրապես, կորոնավիրուսները շատ են: Նոր կորոնավիրուսն օդակաթիլային ճանապարհով տարածվող վիրուս է և իր նախանշաններով շատ նման է սուր շնչառական վիրուսներին, օրինակ՝ գրիպին:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում Հայաստանից դեպի Իրան օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով մասնակի դադարեցմամբ պայմանավորված՝ Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել միայն Հայաստանում գտնվող իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ միայն հայաստանաբնակ քաղաքացիները։
«Շատերն են խոսում այն մասին, որ շները պետք է պահվեն կացարաններում, ինչը նույնպես հնարավոր չէ: Սերունդները մեծամասամբ հայտնվում են դրսում, և ամբողջ հանրապետությունում ունենք չլուծված հարց: Այսինքն, հիմա, եթե բոլոր շներին տանենք կացարան, հաջորդ տարի նույն պատկերն ենք ունենալու: Շների ագրեսիան լինում է զուգավորման շրջանում, ձագերին պաշտպանելու ժամանակ: Սակայն հիմա, քանի որ բոլոր շները ստերջացված չեն, բավական է՝ ոհմակի մեջ լինի մեկ չստերջացված շուն, որպեսզի նրանք բնազդորեն հիշեն զուգավորման շրջանը»,- մանրամասնեց Երևանի ավագանու անդամը:
Երևանի Հովհ. Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմն. դպրոցում շուրջ մեկ ամիս է խաթարված է նորմալ դասապրոցեսը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով չարաշահումներ են բացահայտվել «Ույծի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հեղինակը հորդորում է վիրուսի դեմ պայքարում լինել առավել զգոն և գործել խիստ համակարգված:
Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
Փետրվարի 24-ին ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում ծառայության ընթացքում հատուկ ուշադրություն դարձրին աղբատար մեքենաների աշխատանքի համար խոչընդոտ հանդիսացող մեքենաներին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում այսօր տեղադրվել է ՀՀ ընտրողների ռեգիստրն ըստ հանրաքվեի տեղամասերի՝ որոնման հնարավորությամբ:
«Չգիտենք, թե այս հարցն ինչպե՞ս է լուծվելու: Մորթի ենթակա խոզ, ցուլ ունենք, բայց սպանդանոց չկա: Իսկ եթե այս պայմաններում մորթ իրականացնենք, միսը չենք կարողանալու վաճառել, որովհետև Երևանի սուպերմարկետներում միայն սպանդանոցներից են միս վերցնում: Բա մենք ի՞նչ անենք այս դեպքում»,- 168.am-ի հետ զրույցում ասացին գյուղացիները:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները փետրվարի 23-ին, ժամը 03.00-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Մոլդովական փողոցից բերման են ենթարկել երեք տղամարդկանց։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու 2008թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթին:
ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումները զբաղվում են դեղատներում պաշտպանիչ դիմակների օրեցօր նկատվող պակասի հարցը լուծելու հարցով:
Հավկիթների՝ ինքնարժեքից ցածր գնով վաճառվելն առաջ է բերում մի շարք հարցեր՝ արդյո՞ք շուկայում արհեստական մոնոպոլիա է ստեղծվում, որի հիման վրա գնային անհավասար մրցակցություն է առաջանում, թե՞ գործ ունենք ժամկետանց հավկիթների հետ, որոնք փորձ է արվում իրացնել ինքնարժեքից ցածր գնով։
Ստացվում է, որ մենք` հարկատուներս, վճարում ենք հարկեր, որպեսզի այդ հարկերով կառավարությունը պահի «ֆեյքեր»՝ պատրաստ մեզ հայհոյելու այն ժամանակ, երբ մենք կհամարձակվենք ունենալ սեփական կարծիք։ Եվ ժողովուրդը կառավարությունից «քֆուր» ուտելու համար վճարում է, ոչ ավել, ոչ պակաս, 1,5 միլիոն դոլա՞ր ։
Փետրվարի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները գրպանահատության երկու դեպք բացահայտեցին: Առաջին դեպքը Շենգավիթ վարչական տարածքում էր կատարվել: