Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հեղափոխությունից հետո Հայաստանում աշխատավարձերի, թոշակի և նպաստի բարձրացմանը:
Աշխարհի առանձին երկրներում, մասնավորապես՝ Չինաստանում, փետրվարի 26-ի դրությամբ, նոր կորոնավիրուսային վարակով (CՕVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռևս լարված է:
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո, հիվանդանոցից տուն է գնացել։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևոր առաջնահերթություն է համարում ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի երաշխավորումը:
Ռուսաստանի կառավարությունը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Ռուսաստանից Հայաստան նավթամթերք արտահանելիս ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրումը չեղյալ հայտարարելու մասին արձանագրությունը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, պետական վերահսկողության արդյունքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիման վրա, կասեցել էր «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին («Norma» ապրանքանիշ) պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը, տվել էր խախտումները վերացնելու հանձնարարական:
Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան:
ՀՀ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները՝ 2020թ. հունվարի 20-31-ը ներառյալ, ստուգումներ են իրականացրել «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ըներկության շաքարի գործարանում, «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊ ընկերության արտադրամասում և «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերության նավթամթերքի պահեստում։
Դեպի Հայաստան 2020 թվականին նախատեսվում է բացել 12 նոր չվերթ, որոնք հիմնականում կլինեն Եվրոպայից:
2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի բաց մրցույթին ներկայացվել է 12 նախագիծ:
Փետրվարի 26-ին, ժամը 11:26-ին փրկարար ծառայողների և ոստիկանության աշխատակիցների կողմից որոնողական աշխատանքները վերսկսվել են:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 26-ին ներկա է գտնվել կանանց համար հատուկ մշակված ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը։
Քառասնորդական պահքն այս տարի սկսվում է փետրվարի 24-ից և, ներառելով նաև Ավագ Շաբաթը, շարունակվում մինչև ապրիլի 12-ը` Սուրբ Զատիկ: Մեծ Պահքը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Զատիկ կամ Հարության տոն: Պահքի վերջին` Ավագ շաբաթը, ամենախիստն է համարվում։
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ հարուցված գործերը դեռ ընթացքի մեջ են. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ինքը՝ մարզպետը: Ասում է՝ իր հիշելով՝ դրանք 5-ն են, որոնք ներկայացրել են մարզպետարանի նախկին աշխատակիցները, բժշկական կենտրոնների նախկին տնօրեններ: Արարատի մարզպետարանը ևս հայցեր ունի ներկայացրած.
ՁԻԱՀ կենտրոնի աշխատակիցները բողոքում են կառավարության որոշումների դեմ. ՈւՂԻՂ
Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի բռնկման իրական սպառնալիքը, ս.թ. մարտի 1-ին բազմամարդ երթ կազմակերպելու վերաբերյալ գործող իշխանության կոչը համարում ենք անպատասխանատու և ազգային անվտանգության համար խիստ վտանգավոր քայլ:
Փետրվարի 26-ի ցերեկը, 27-29-ը, մարտի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քիչ առաջ Կենտրոնի աշխատակազմին առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, ինչը դիտարկում ենք որպես մեր արդարացի պահանջները չլսելու, մեզ լռեցենելու փորձ, ինչն անընդունելի է:
Առողջապահության նախարարի հրամանով լուծարվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով:
Պահքերից առաջինն ու Մեծը սուրբ Քառասնորդացն է, որ օրինադրեցին ու պահեցին մարգարեները, որը նաև Քրիստոս պատվեց և մեզ ավանդեց: Պահքը սկսվում է Բարեկենդանին և ավարտվում Զատկին, և այն «Քառասնորդաց» է կոչվում, որովհետև պահոց երկրորդ կիրակիից մինչև Տիրոջ ընթրիքը կազմում է քառասուն օր: Այս պահքը կոչվում է նաև «Աղուհացից», որովհետև նախկինում այս պահքի կերակուրն աղ ու հաց է եղել: Այսպես պահել են հավատացյալներն առաքյալների ու առաջին հայրապետների ժամանակներում, երբ դեռ ջերմեռանդ էին քրիստոնեական հավատի մեջ, իսկ այնուհետև թուլանալով` աստիճանաբար սկսեցին ուտել նաև այլ կերակուրներ:
Սպանդանոցներ կառուցելու համար դիմել են նաև ֆերմերներ. Գարիկ Սարգսյան
«Երեխաների քաղաք»-ի կառուցման նոր ծրագիր կա. Գարիկ Սարգսյան
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և նրա գլխավորած հանձնաժողովը փետրվարի 21-22-ն այցելել էր Արցախի Պաշտպանության բանակի զորամասեր. այցը կատարվել էր նախապես մշակված ծրագրի համաձայն:
Ազատամարտիկների պահանջն ու առաջարկները՝ բանակում ոչ մարտական զոհերի կանխման վերաբերյալ. ՈՒՂԻՂ
Երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ:
Փետրվարի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ:
Փետրվարի 26-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն (մոտ 32 տ) ժամը 21։00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել։ Քաղաքացին վերջին անգամ հեռախոսով խոսել է ժամը 21։30-ին և տեղեկացրել, որ գտնվում է Ծաղկաշեն համայնքին հարակից «Սպիտակ Քար» կոչվող հանդամասում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրան-Հայաստան օդային հաղորդակցության սահմանափակմանը նախորդած օրերին Իրանից Երեւան իրականացվել է 2 թռիչք։ Օդանավերից առաջինում եղել է 74 ուղեւոր, երկրորդում՝ 79։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից ստուգվել են բոլոր ուղեւորները, նրանց նկատմամբ լրացվել են հասցեական քարտեր։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ բաց:
Փետրվարի 25-ին, ժամը 23:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: