
Հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանի հեղինակը ստացավ 3 մլն դրամ մրցանակ

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանի հեղինակը 3 մլն դրամ մրցանակ ստացավ: Մրցույթի հաղթողին հայտարարեց քարոզչական կողմի շտաբի պետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ընտրությունը բավական բարդ էր: Երկար քննարկելուց հետո որոշեցինք, որ առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Garun Agency» կազմակերպությունը»,- ասաց Պապիկյանը:
Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 200-ից ավելի քաղաքացիներ: 3-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը ստացավ 1 մլն դրամ, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած կազմակերպությունը՝ 2 մլն դրամ: