Թուրքիայում տղամարդը բուրկա է հագել ու շրջել փողոցներով

Անկարայում մի տղամարդ բուրկա է հագել ու շրջել փողոցներով։ Միջանկյալ նշենք, որ բուրկան մարմինն ու դեմքը ծածկող վերնահագուստ է, որը կանայք, ըստ իսլամական որոշ ավանդույթների, կրում են հանրության առաջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Սոցիալական ցանցերում տեսանյութ ու լուսանկարներ են տարածվել բուրքա հագած տղամարդու մասնակցությամբ։

Քաղաքացիներից մեկը նկատել է, որ նա կին չէ, այլ տղամարդ է ու այդ մասին հայտնել է ոստիկանությանը։

Ահազանգի հիման վրա ոստիկանները վերանայել են անվտանգության տեսախցիկների տեսագրությունները և նույնականացրել տղամարդուն։ Տղամարդը ձերբակալվել է։ Նշվում է, որ տղամարդն ունի հոգեկան խնդիրներ։

 

Տեսանյութեր

Լրահոս