ԱԱԾ-ն ու ոստիկանությունը Վեհարանը գրոհելուց և Վեհին ձերբակալելուց առաջ՝ Գյումրիում «համատեղ զորավարժություն» իրականացրին. Արմեն Հովասափյան

Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովասափյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Գյումրիում տեղի ունեցածից մի շատ կարճ եզրահանգման եմ եկել․ ըստ էության, էսօրվա Գյումրու քաղաքապետարանի գրոհը, փորձարկված սցենարները, կայացրած որոշումներն ու իրականացրած քայլերը խոսում են մի բանի մասին՝ Վեհարանը գրոհելուց և Վեհին ձերբակալելուց առաջ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը Գյումրիում «համատեղ զորավարժություն» իրականացրեցին։

Եթե ավելի պարզ՝ մի հատ թեթև «գլխավոր փորձ» էր, թե ով, ինչ դերակատարում ու պահվածք է դրսևորելու Էջմիածնում։ Այ ստեղ մի կարևոր նկատառում անեմ․ նման պարագայում ԱԱԾ-ն ինքնստինքյան, իր կամքից անկախ, դառնալու է Վեհարան, քանի որ աշխարհի որ կետում էլ Կաթողիկոսը գտնվի, նա դարձյալ Կաթողիկոս է՝ սա անհերքելի փաստ է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031