Ավտոմեքենան է գլորվել ձորը. կա զոհ
Փետրվարի 24-ին ժամը 21:23-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի տարածքում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի աշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենա է գլորվել ձորը: Ժամը 21:22-ին Մարտակերտի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր, որը տեղ է հասել ժամը 21:45-ին: Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում նշված տարածքում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ին պատկանող «Mitsubishi L 200» մակնիշի ավտոմեքենան առանց վարորդի՝ Մարտակերտ քաղաքի բնակիչ Ս. Ս-ին (ծնվ.1984թ.) պատկանող դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով Մարտակերտ քաղաքի Մ.Մաշտոց 8 հասցեի բնակիչ Ա. Ս-ին (ծնվ.1990թ.) մահացել է : Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ձորից դին և տեղափոխել Ստեփանակերտի «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ-ի ավտոմեքենան: Այս մասին տեղեկացրել են ԱՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից: