
Հայտնի է Տիգրան Մանսուրյանի անվան մրցույթի հաղթողի անունը

Ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչ Տիգրան Մանսուրյանի անվան երաժշտական մրցույթում հաղթող է ճանաչվել երիտասարդ կոմպոզիտոր Բրին Կիրշը (Bryn Kirsch)-ը:
Այս մասին ասված է «Դիլիջան» սենեկային երաժշտության համերգաշար նախագծի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Հաղթողն արժանացել է 2 500 ԱՄՆ դոլար մրցանակի, ինչպես նաև իր ստեղծագործության պրոֆեսիոնալ ձայնագրության հնարավորություն է ստացել:
Մրցույթն անցկացվում է Կալիֆորնիայի երաժշտական բուհերի ուսանող կոմպոզիտորների շրջանում: Մրցույթի պարտադիր պայմաններից մեկն այն է, որ հնչող ստեղծագործությունը պետք է կապ ունենա հայկական իրականության հետ: