Ձուն վաճառվում է նույնիսկ 25-26 դրամով․ ինչ է կատարվում շուկայում. «Ժողովուրդ»
«Վերջին շրջանում «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ շուկայում հայտնվել է էժան գնով վաճառվող հավկիթ: Քաղաքացիներն այսպիսով կամուկացի մեջ էին հայտնվել՝ չիմանալով գնել այդ հավկիթը, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթը շրջայց իրականացրեց մի քանի խանութներում եւ պարզեց, որ կան շուկաներ, որտեղ հավկիթը վաճառում են նույնիսկ 25-26 դրամով: Իսկ, ահա, Երեւանի խոշոր սուպերմարկետներում այն կարող է տատանվել 30-40 դրամի սահմաններում: Համեմատության համար մոտ երկու շաբաթ առաջ այն տատանվել է մոտ 55-70 դրամի սահմաններում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը ձվի գնանկումը բացատրում է հիմնականում հանրապետությունում սննդային ձվի գերարտադրությամբ: Այսինքն՝ ստացվում է՝ արտադրվել է ավելին, քան անհրաժեշտ է բնակչությանը: Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալների՝ Հայաստանում տարեկան 600-800 մլն հատ ձու է արտադրվում: Վերջին տարիներին արտադրության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2018 թվականին: Եվ եթե 2013-2014 թվականներին 1 հատ ձվի միջին մանրածախ գինը, ըստ հաշվարկների, կազմել է մոտ 70 դրամ, ապա վերջին երկու տարիներին՝ 2018-2019 թվականներին, այն 60-65 դրամի սահմաններում է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: