Բաժիններ՝

Դատախազությունը բողոքարկել է Կարեն Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը

ՀՀ դատախազությունը բողոքարկել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հունվարի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Կարեն Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը և միաժամանակ բավարարել նաև պաշտպանական կողմի միջնորդությունը թույլատրելի համարելու գրավի կիրառումը։ Գրավի չափ էր սահմանվել 20 մլն ՀՀ դրամը, որը վճարելուց հետո Խաչատրյանն ազատ է արձակվել:

Գագիկ և Կարեն Խաչատրյանները որպես մեղադրյալներ ներգրավվել են ավելի քան 210 մլն դրամ վատնելու և պաշտոնեական դիրքի չարաշահման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829