Wizz Air-ը չվերթեր կիրականացնի Երևան-Լառնակա -Երևան երթուղով
                                    Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան- Լառնակա (Կիպրոս) -Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Ֆեյսբուք»-ի էջը:
2020 թվականի ապրիլից ընկերությունը կմեկնարկի Երևան- Վիլնյուս-Երևան և Երևան-Վիեննա-Երևան երթուղիներով չվերթերը, որոնք ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
https://www.facebook.com/zvartnots.official/posts/2487044224735589
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    