Բաժիններ՝

ԱՄՆ հատուկ բանագնացը օգոստոսի 1-ին կայցելի Գազա

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և դեսպան Մայք Հաքաբին օգոստոսի 1-ին կմեկնեն Գազա՝ մարդասիրական օգնության մատակարարման իրավիճակը գնահատելու համար։

«Վաղը հատուկ բանագնաց Ուիթքոֆը և դեսպան Հաքաբին կայցելեն Գազա՝ առկա բաշխման կետերը ստուգելու և սննդի մատակարարման ծրագիրը համակարգելու, ինչպես նաև տեղի բնակիչների հետ հանդիպելու՝ տեղում տիրող ծանր իրավիճակին անմիջականորեն ծանոթանալու համար», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Լևիթը նշել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է ապահովել մարդասիրական օգնության շարունակական մատակարարումը տարածաշրջան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031