Բաժիններ՝

Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում օգոստոսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 1-5-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում օգոստոսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս