Թուրքիան ողջունում է Պաղեստինը ճանաչել ցանկացող երկրների քայլերը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հայտարարել է, որ ողջունում է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների կողմից Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ ձեռնարկված վերջին քայլերը, հաղորդում է Reuters-ը։

«Մենք շատ արժեքավոր ենք համարում Եվրոպայից, մասնավորապես՝ Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից ստացված վերջին մարդասիրական արձագանքը։ Ողջունում ենք Պաղեստինի պետության ճանաչման ուղղությամբ ձեռնարկված յուրաքանչյուր քայլ», -ընդգծել է Էրդողանը։

Անկարայում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը նշել է, որ զանգահարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ շնորհավորելու նրան որոշման կապակցությամբ։

Նա հավելել է, որ երկու պետությունների լուծմանն աջակցելը կլինի Իսրայելի քաղաքականության դեմ ամենաարդյունավետ դիրքորոշումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031