Նիկոլ Փաշինյանը ծնկի կգա, կապաշխարի, ներողություն կխնդրի և Գարեգին 2-ը նրան կների՞. Կարպիս Փաշոյանը` Միքայել Սրբազանի նամակի մասին

Լրագրող Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Միքայել արք․ Աջապահյանն իր խոսքը եզրափակում է «Կանոսսայի» մասին հիշեցումով։ Նա գրում է հետևյալը․ «Բոլորին անխտիր, ովքեր իրենց արատավորել են անարդարությամբ և կանխակալությամբ, սպասում է Կանոսսան՝ լավագույն դեպքում»։

Այսինքն, ըստ այս սցենարի, Նիկոլ Փաշինյանը, չդիմանալով ներքին ճնշումներին և ապստամբական տրամադրություններին, ստիպված պետք է ոտաբոբիկ, քուրձը հագին հասնի Մայր Աթոռ։ Ամենայն հայոց կաթողիկոսը երեք օր չպետք է նրան ընդունի։ Իսկ հետո դարպասները կբացվեն, Նիկոլ Փաշինյանը ծնկի կգա, կապաշխարի, ներողություն կխնդրի և Գարեգին 2-ը նրան կների։ Այո՞

Նկարում կայսր Հենրիխ 4-ն է, Նիկոլ Փաշինյանի բախտակիցը։ Նա էլ ոտաբոբիկ, քուրձը հագին երեք օր շարունակ սպասում է Կանոսսայի դարպասների դիմաց, ձեռքի հետ էլ ծոմ պահում։

Սրանից զատ այլ սցենարներ էլ կան։ Օրինակ՝ Ֆրանսիայի Ֆիլիպ 4 Գեղեցիկի փորձառությունը։ Թագավորը, բախվելով Բոնիֆացիուս 8-րդ պապի հետ, սկզբում դիմում է քարոզչության և տնտեսական պատժամիջոցների օգնությանը, իսկ հետո անցնում է ավելի առարկայական քայլերի։ Պապի մոտ է ուղարկում իր դահիճ Գիյոմ Նոգարեին։ Մի քանի օր անց պապը մահանում է։ Որոշ պատմաբաններ ենթադրում են, որ Նոգարեն նույնիսկ ֆիզիկական բռնության է դիմել, մասնավորապես՝ ապտակել պապին։ Այս ամենին հաջորդում է ճգնաժամի երկարատև շրջափուլը՝ պապերի Ավինյոնյան գերությունը։

Ամեն ինչ էլ հնարավոր է»։

Տեսանյութեր

Լրահոս