
Հրդեհ է բռնկվել «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտակայքում

Փետրվարի 1-ին, ժամը 07:59-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտակայքում գտնվող կրպակում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մետրոպոլիտենի կայարանի մուտքի մոտ գտնվող չշահագործվող սրճարանում (մոտ 10 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:16-ին, մարվել` 08:52-ին: Ամբողջությամբ այրվել է կուտակված գույք և կենցաղային իրեր (մոտ 6 խմ):