
Անհայտ կորած անձը հայտնաբերվել է. ԱՀ ոստիկանություն

Հունվարի 31-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Գ. Բ.-ի անհայտ կորելու մասին:
ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 31-ին ժամը 19:30-ի սահմաններում Գ. Բ.-ն հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի Մադաթով փողոցի ներքևի հատվածում առկա այգուց:
ԱՀ ոստիկանություն