Քեթի-Բավրա ճանապարհին բուք է. ոստիկանները հորդորում են չանցնել այդ հատվածով
Շիրակի մարզում բուք է: Քեթի-Բավրա ճանապարհահատվածը փակ չէ, սակայն դժվարանցանելի է, տեսանելիությունը մոտենում է 0-ի: Ճանապարհահատվածը ոստիկաններն են հսկում՝ հորդորելով վարորդներին չանցնել այդ հատվածով:
Շիրակի մարզպետարանի Տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը «Այսօր» լրատվականին փոխանցեց, որ ամբողջ գիշեր ճանապարհաշինական ընկերություններն աշխատել են: Ճանապարհները մշակվել են աղով, ավազով, սակայն վարորդներին հորդորում են ճանապարհ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Ստեփանավանի, Տաշիրի, Կոտայքի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին եւ Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։