Բաժիններ՝

Մենք աշխատում ենք չինական կողմի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի կազմակերպել մարդկանց վերադարձը. ԱԳՆ պաշտոնյա

ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը Հանրային ՀԸ-ը տված հարցազրույցում անդրադարձել է նոր տիպի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերին: Նրա խոսքով՝ «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը նաև նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակների դեպքում կասեցում՝ որոշակի ժամկետներով։

«Նախնական հարցը քննարկվել է մեր չինական գործընկերների հետ, և իրենք, անշուշտ, հարգանքով կվերաբերեն որևէ նման որոշման»,- ասել է նա։

Չինաստանից ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու համատեքստում Արեգ Հովհաննիսյանը նշել է. «Մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ, աշխատում ենք նաև չինական կողմի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի կազմակերպել մարդկանց վերադարձը»։

Ի դեպ, Չինաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան կսահմանափակվի. Փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը կասեցվում է առանց վիզա ռեժիմը:

Չինաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան կսահմանափակվի. Փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը կասցվում է առանց վիզա ռեժիմը

Չինաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան կսահմանափակվի. Փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը կասեցվում է առանց վիզա ռեժիմը:Հեղինակ՝ Ռուզաննա Վարդերեսյան #Լուրեր

Gepostet von Լուրեր am Freitag, 31. Januar 2020

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս